Հուլիսի 1-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Անդրանիկի-85 շենքի մոտից վարչության բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ 28-ամյա Միքայել Ղ.-ին եւ նրա հորը՝ 51-ամյա Արմեն Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միքայել Ղ.-ի ձեռքի ծանրոցներից հայտնաբերվեցին շամպունի տարաներ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված յուրահատուկ հոտով, մանրացված դեղնականաչավում զանգվածներով:

Հայտնաբերվածն ուղարկվեց դատաքիմիական փորձաքննության: Պարզվել է, որ դա մարիխուանա էր:

Մանրամասները՝ տեսանյութում: