Ոստիկանության համակարգից հեռացվել են Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության  գնդի 1-ին վաշտի ոստիկան, ոստիկանության սերժանտ Արտյոմ  Ռուստամյանը եւ ոստիկանության լեյտենանտ Կարապետ Ճտխյանը:

Ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ Արտյոմ Ռուստամյանը հուլիսի 6-ին՝ ժամը 12.45-ի սահմանում, Տիգրան Մեծի պողոտայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի կանգառում ծառայություն իրականացնելիս վիճաբանել է թիվ 14 երթուղու վարորդ Արթուր Ղ.-ի հետ, հրել նրան, հարվածել դեմքին: Վարորդը հրաժարվել է հաղորդում տալ:

Համակարգից ազատված մյուս ոստիկանը՝ Կարապետ Ճտխյանը, ըստ հաղորդագրության, մայիսի 23-ից, առանց հարգելի պատճառի,  ծառայության չի ներկայացել: