Ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա Վիրաբ Ղազարյանին, որը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել, որ խնջույքի ժամանակ գողացել է ոսկյա շղթա:

Հունիսի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում մի երիտասարդ հաղորդում է տվել, որ նախորդ օրը գողացել են իր ոսկյա շղթան: Հունիսի 29-ին երիտասարդն իր ընկերոջ եւ ծանոթների հետ գնացել էր Էջմիածնի Չարենց թաղամասի հացատներից մեկը, որտեղ նաեւ լողավազան կա. «Լողանալուց առաջ ես հանեցի իմ ոսկյա շղթան եւ դրեցի տաբատիս գրպանը, դուրս գալուց հագա հագուստս եւ նկատեցի, որ ոսկյա շղթաս չկա»,- ոստիկանությունում պատմել է տուժողը:

Քննությունը շարունակվում է: