Թուրքիայում մեծ արձագանք է գտել Ստամբուլի խանութներից մեկի վաճառողին Ռամադանին ծխելու համար բռունցքով հարվածելը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ֆաթիհի շրջանում խանութներից մեկի վաճառողը խանութի դռան մոտ ծխել է, երբ նրան է մոտեցել մի անցորդ եւ զգուշացրել, որ Ռամադան է, սակայն վաճառողը անցորդին խորհուրդ է տվել չխառնվել իր ծխելուն։ Այս խոսքերից հետո անծանոթը բռունցքով հարվածել է երիտասարդին, ով տապալվել է գետնին։
Հարվածի հետեւանքով ուշագնաց եղած երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս պառկել է 9 օր։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա պնդել է, թե ամեն ինչ անելու է, որ իրեն հարվածողի պատիժը խիստ լինի։











