Լեհ ծրագրավորող Պավել Զադրոժնյակը «Ֆլոպոտրոն 2.0» անվանումով երաժշտական սարք է ստեղծել, որը կազմված է սկավառակակիրներից, կոշտ սկավառակներից եւ սքաներներից: Այն կառավարվում է Python ծրագրավորման լեզվով գրված ծրագրով:
Ըստ «Ռոսբալտ»-ի, նախագիծն իրականացնելու համար Զադրոժնյակը 64 սկավառակակիր, 8 կոշտ սկավառակ, 2 օպտիկական սքաներ է օգտագործել:
Ֆլոպոտրոնի օգնությամբ հեղինակը Nirvana խմբի Smells Like Teen Spirit ստեղծագործությունն է կատարել:











