Ճապոնական DeNa ընկերությունն անվարորդ ավտոբուս է ներկայացրել, որը Ճապոնիայի բնակիչներին կտեղափոխի ոչ մեծ տարածություններ արդեն 2016-ի օգոստոսից: Հեղափոխական տրանսպորտային միջոցը կգործի Հոնսյու կղզու Տիբա պրեֆեկտուրայում, առեւտրի կենտրոնի տարածքում, հաղորդում է Newsru-ն:
EZ10 Robot Shuttle անվանումը կրող անվարորդ ավտոբուսի նախագիծը մշակել է ֆրանսիական EasyMile սթարթափը, որը DeNa ընկերությանն ապահովել է անհրաժեշտ տեխնոլոգիաներով եւ ինքն էլ ներկայացրել EZ10-ը:
Ճապոնական ընկերությունը պատասխանատու է տեղի պաշտոնյաների հետ շփումների համար եւ հետեւում է նրան, որ անվարորդ ավտոբուսը չխախտի երկրում գործող ճանապարհային կանոնները:
Անվարորդ ավտոբուսի խցիկը հագեցած է սենսորներով, տեսախիցկներով, GPS-ով եւ այլ: Ավտոբուսը նախատեսված է 12 մարդու համար: Այն զարգացնում է ժամում 40 կմ:











