Հայաստանի ԱԻՆ-ում, այօսր՝ հուլիսի 9-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդանի անասնագոմերի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան 45-րդ կմ-ում, բախվել են Արմեն Մ.-ի վարած «Հոնդա» մակնիշի 34 NQ 276 պետհամարանիշով եւ Գեւորգ Խ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 25 UU 702 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: «Մերսեդեսի» 4 ուղեւորներին՝ 24-ամյա Սեւակ Ո-ին, 23-ամյա Կորյուն Պ.-ին, 24-ամյա Արսեն Ե.-ին եւ 27-ամյա Սիրանույշ Հ.-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
.jpg)











