Հուլիսի 4-ի երեկոյան Հրազդանում 7-ամյա երեխային վրաերթի ենթարկած Հրազդանի 39-ամյա բնակիչ Վանիկ Սարգսյանը կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրան երկու ամսով կալանավորել: NEWS.am-ի տեղեկություններով, հուլիսի 7-ին, Վանիկ Սարգսյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  հուլիսի 4-ին Հրազդանում  «ԳԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 7 տարեկան երեխայի, որը տեղում մահացել է: Տղան ծնողների եւ երկու քույրերի հետ կանգնած է եղել մայթին, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ հարվածել երեխային։