Թուրքիայի Ուրֆա քաղաքի ավտոկայարանում հուլիսի 10-ի գիշերը զինվորականը հրաժարվել է թույլատրել ոստիկաններին խուզարկել իրեն, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ուրֆայի ավտոկայարանում ոստիկանները մոտեցել են մի զինվորականի եւ հայտնել, որ պետք է խուզարկեն նրան։ Զինվորականը նեղվել է ոստիկանների խոսքերից եւ իրեն ամրակցված ատրճանակով կրակ է ոստիկանների վրա ու փախել։

Դեպի վայր մեկնած լրացուցիչ ոստիկանական ուժերը շրջափակել են շենքը, որտեղ թաքնվել է զինվորականը, եւ պահանջել հանձնվել իրավապահներին։ Զինվորականը սկսել է նորից կրակել ոստիկանների ուղղությամբ եւ փամփուշտները վերջանալու պահին ինքնասպան է եղել։

Փոխհրաձգության հետեւանքով սպանվել են 3 ոստիկաններ։