Կորեացի գյուտարար Էնչան Պակը ստեղծել է արտասովոր ռոբոտ, որը կարող է խմել։ Պակը բաժակակից ռոբոտին ստեղծել էր, երբ ստիպված էր եղել Ծննդյան տոները նշել միայնակ։ Drinky անունը կրող ռոբոտը կարող է ձեռքին բաժակ բռնել եւ խփել բաժակակցի բաժակին։ Ռոբոտի խմած հեղուկը լցվում է հանովի տարայի մեջ, այնպես որ՝ ալկոհոլը զուր չի կորչում՝ հաղորդում է Popmech.ru–ն։

Եթե բաժակը դատարկ է, Drinky–ը տիրոջը հիշեցնում է վճռական շարժմամբ, թե՝ վատ չէր լինի իր բաժակն էլ լցնել։ Երբ ռոբոտը հարբում է, նրա այտերը լուսավորվում են կարմիրով, իսկ ձեռքով հավանության նշան է արտահայտում։