Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգը չի նշանակում ազգային ՀՕՊ համակարգի վերացում։ Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետը, եւ հրամանները ինքն է արձակելու։ Այսինքն՝ սա ոչ թե ազգային համակարգի վերացում է եւ մեկ ընդհանրականի ստեղծում, այլ ջանքերի համատեղում։ Եվ սա շատ նորմալ է։ Մենք մեր հակաօդային պաշտպանությունն իրականացնելու ենք մենք մեր գործընկերների աջակցությամբ։ Մեր գործընկերներն էլ իրենց պաշտպանությոնն իրականացնելու են իրենց ուժերով, անհրաժեշտության դեպքում՝ մեր օժանդակությամբ»,– ասել է Սերժ Սարգսյանը։