Թուրքիայում երաժիշտներին տրվող կեղծ դոլարների դեմ բողոքի ակցի են իրականացրել Այդըն նահանգի երաժիշտները։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Այդըն նահանգում երաժիշտները մամուլի ասուլիս են կազմակերպել եւ իրենց որպես հոնարար տրվող կեղծ դոլարների դեմ բողոքի ակցիա են իրականացրել՝ այրելով տարբեր միջոցառումներում ստացած մոտ 5 հազար կեղծ դոլար։
Երաժիշտները պահանջել են, որ պետությունը կեղծ դոլարներ վաճառողների դեմն առնի, քանի որ իրենք կրակն են ընկել կեղծ դոլարների ձեռքը։ «Հարսանիքներին հարուստ ու առատաձեռն երեւալու համար շատերը երաժիշտներին դոլարներ են տալիս, սակայն այդ դոլարների մեծ մասը կեղծ են լինում»,–ասել են երաժիշտները։











