Ջորջիայի Տեխնոլոգիական համալսարանի ինժեներները DURUS ռոբոտին սովորեցրել են տեղաշարժվել 45 համարի սովորական կեդերով, գրում է The Washington Post–ը։
Մինչեւ վերջերս ոչ ոք չէր համարձակվում ավտոնոմ մեխանիզմ մշակել, որը կարող էր մարդու քայլվածքին նմանակելով անցնել մի քանի կմ։ Երկոտանի ռոբոտները շատ անբնական են քայլում։ Իսկ DURUS–ը կեդերով քայլելիս զգուշորեն տեղափոխում է իր քաշը թաթերից մատների վրա։
Ինժեներները կարծում են, որ ռոբոտներին հարմար է տեղաշարժվելիս օգտագործել անիվներ կամ թրթուռ. դա թույլ է տալիս արագ եւ վստահ տեղաշարժվել, սակայն Տեխնոլոգիական համալսարանի դոցենտ Աարոն Էյմսը կարծում է, որ ապագա ռոբոտները, հավանաբար, աստիճաններով բարձրանալու եւ նեղ միջանցքներով քայլելու հմտությունների կարիք կունենան։ Այս դեպքում նրանց մարդկային մոտորիկա է անհրաժեշտ։











