Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 21-ի առավոտյան Բեշթեփեյի շրջանի «Միլեթե» անունը կրող մզկիթում էզանը անձամբ է կարդացել։

Այս փաստը մեծ արձագանք է գտել սոցիալական կայքերում։ Սրանով օգտատերերի մի մասն ազդարարում են Թուրքիայի իսլամականացման մասին, իսկ պահպանողականներն էլ գոհունակություն են հայտնում։

Նշենք, որ էզանը մզկիթներում օրը 5անգամ կարդում են իմամները՝ հավատացյալներին կանչելով նամազի։