ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել երեկ տեղի ունեցած  միջադեպի հետեւանքով հոսպիտալացված անձանց առողջական վիճակին եւ նրանց բուժման ընթացքին։

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե վնասվածքաբան-օրթոպեդը կենտրոնի բժիշկների հետ քննարկել է տուժածների բուժման ընթացքը։ Պատասխանելով լրագրողների հարցերին` Վաչագան Այվազյանը նշել է, որ նախորդ օրն ընդունված վիրավորներից մեծ մասի մոտ մակերեսային վնասվածքներ են: Ամենածանրը գնահատվում է  որովայնային հրազենային վնասվածք ստացած ոստիկանի առողջական վիճակը, որը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններից դուրս է գրվել 48  տուժած, բուժումը շարունակում է 25 հիվանդ: