Թեքսասում օդապարիկ է ընկել, թռիչքի բոլոր 16 մասնակիցները զոհվել են: Այս մասին հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով տեղի իշխանությունները

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 8:40-ին Լոկխարթ քաղաքից ոչ հեռու: BBC News-ի տեղեկություններով մինչեւ ընկնելը օդապարիկը այրվել է:

Վթարի վայր են գնացել փրկարարները, նաեւ Դաշնային ավիացիոն աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնք պետք է պարզաբանեին կատարվածի հանգամանքները: