Համացանցում հրապարակվել են ամերիկյան Թեքսաս նահանգի Օսթին քաղաքում տեղի ունեցած հրաձգության առաջին կադրերը: Միջադեպը տեսագրել է ականատեսներից մեկը:
Տեսագրությունում կրակոցի ձայներ, մարդկանց ճիչեր են լսվում, որոնք խուճապահար փորձում են հեռանալ դեպքի վայրից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպի հետեւանքով 30-40 տարեկան կին է զոհվել, առնվազն 3 մարդ էլ վիրավոր է: Իրավապահները քաղաքի բնակիչներին կոչ են արել հեռու մնալ կենտրոնական թաղամասերից:











