Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբուխի ժայթքման ժամանակ գիտնականներին հաջողվել է տեսանկարել լավայե «սմայլիկ», Հրաբխային արտասովոր «մռութով» համայնապատկերային տեսահոլովակը կատարվել է Հավայիի երկնքում ուղղաթիռով թռչելիս: Դա Հավայան արշիպելագի խոշորագույն կղզի է, որի մակերեսը 10 հազար քառակուսի կիլոմետրից ավելի է: Այստեղ են տեղակայված 5 վահանաձեւ հրաբուխներ, որոնցից երեքն ակտիվ են համարվում:

Ժպիտը պատկանում ե Կիլաուեա հրաբխի Պու-Օօօ հրաբխային կոնին, որը 33 տարի շարունակ անընդհատ ժայթքում է եւ համարվում է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Լավան հոսում է ափ, որտեղ թափվում է Խաղաղ օիվկիանոսի մեջ՝ առաջացնելով ծխի սյուներ:

Կիլաուեա հրաբուխը սկսել է ժայթքել 1983 թվականի հունվարի 3-ից, եւ այդ պահից ի վեր գիտնականներն այն դիտարկում են: Պու-Օօօ կոնը ժայթքում է ամեն երեք-չորս շաբաթը մեկ, որպես կանոն, ժայթքումը մեկ օրից ավելի չի տեւում: Փոքր-ինչ ակտիվություն է նկատվել 1990 թվականի մարտին, երբ լավայի հոսքը ոչնչացրել է կղզու հարավարեւելյան ափի ծառերը:

Գիտնականներն առայժմ չեն կարողանում հաշվարկել, թե որքան երկարատեւ կլինի ժայթքումը: Բացառված չէ, որ այն կդադարի միայն 30 տարի հետո: Այդուհանդերձ, գիտնականները նշել են, որ վերջին տարիներին դուրս հորդող մագմայի ծավալը նկատելիորեն նվազել է: