Հնդկաստանի հյուսիսում նորապսակներին ընձառյուծ է հյուր եկել: Միջադեպը կատարվել է Նայնիթալ քաղաքի հյուրանոցում: Երիտասարդ ամուսինները, որոնք այստեղ էին եկել իրենց մեղրամիսն անցկացնելու, քնած էին, երբ ընձառյուծը, կոտրելով պատուհանը, մտել է նրանց սենյակ, գրում է OneIndia Hindi–ը:
Նորապսակների բախտը բերել է: Գիշատիչը որոշել է չհարձակվել նրանց վրա, մտել է լոգարան, որտեղ էլ նրան փակել են ահաբեկված նորապսակները: Ըստ աղբյուրի՝ կենդանին հյուրանոցում հայտնվել էր ՝ փրկվելով շների հետապնդումից: Այդուհանդերձ, մինչեւ անտառայինն տնտեսության աշխատակիցների ժամանելը ընձառյուծին հաջողվել էր ինչ-որ ձեւով փախչել լոգարանից ու վազել անտառ:











