Ազատության հրապարակից երթ է սկսվել դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք։

NEWS.am-ի թղթակից հայտնում է, թե երթի երթուղին հայտնել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը։

Նա նշել է, թե երթն անցնելու է Սայաթ-Նովա փողոցով, Նալբանդյան փողոցով, որտեղ գտնվում է ԱԱԾ շենքը, ապա գնալու են Հանրապետության հրապարակ եւ վերադառնալու են ետ՝ Ազատության հրապարակ։ ԱԱԾ շենքի մոտ ցուցարարները իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու ընդդեմ այդ գերատեսչության կատարած ապօրինությունների։