Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 3-ին բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորման որոշում կայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ Խանդոյանի դեմ քաղաքական պատվեր է իրականացվում։ Ըստ փաստաբանի, իր նկատմամբ որոշումը լսելուց հետո Արայիկ Խանդոյանը նիստերի դահլիճում կոչ է արել ժողովրդին՝ շարունակել իրենց սկաած պայքարը։ Նա նաեւ հրաժարվել է վերցնել դատարանի որոշումը՝ այն քաղաքական որակելով։ 

Ավելի վաղ դատարանում Խանդոյանը հայտարարել էր. «Վերցրել եմ ավել-սավոկը եւ մաքրել եմ աղբը»:

Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):