Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակցուհուն, որը հայտնի է դարձել ղեկի առաջ երգելու շնորհիվ, տուգանել են առանց ամրագոտու մեքենա վարելու համար, հայտնում է «Նովոստի Գրուզիին»` վկայակոչելով ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:  

Վրաստանի պարեկային ոստիկանության կապիտանի` ղեկի առաջ երգելու տեսագրությունը  հայտնվել է  Youtube-ում, ինչից հետո սկսել են այն ակտիվորեն տարածել    Facebook-ի վրացի օգտատերերը: Ոստիկանության աշխատակիցը երգել է Լելա Վեշագուրիի  «Սիրո մասին ես միայն մեկ անգամ եմ խոսել» երգը եւ դա նկարահանել է իր բջջային հեռախոսով:

«Վարչական օրինախախտման համար նա (ոստիկանության աշխատակցուհին. ծանոթ. խմբ.) տուգանվել է 40 լարիով (մոտավորապես 17 դոլարով): Մեքենա վարելու ընթացքում նրա ամրագոտին կապված չի եղել», — ասել են ՆԳՆ-ից: