Նորվեգացի կոմիկ Թերյե Սփորսեմը որոշել է ծայրահեղականությանը հակադրել հումորը: Նա իր նոր երգի հոլովակ է նկարահանել, որը «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի միասեռական սիրո մասին է, փոխանցում է Newsru-ն:
Կրքոտ կոմպոզիցիայի սյուժեն կառուցված է բիգուդիներով կնոջից եւ անսանձ գրիլից հոգնած քնարական հերոսի անսպասելի բռնկված սիրո շուրջ խմբավորման հիմնադրի եւ ոգեշնչողի նկատմամբ: Հոլովակում ներկայացված է տղամարդկանց հարաբերությունների զարգացումը՝ սկսած վախվորած հպումներից եւ գեյ-ակումբում պարերով ավարտած՝ ԼԳԲՏ ատրիբուտների օգտագործմամբ:
Հոլովակում ալ-Բաղդադին, որի հետեւորդները, որպես կանոն, ցուցադրում են մարդատյացության ծայրահեղ ձեւեր, բարեհաճությամբ է ընդունում սիրահետումը, իր մորուքով խտխտում է դերակատարի սափրած գլուխը:
«Կարծում եմ՝ կարեւոր է փորձել ծիծաղել այն ամենի վրա, ինչը մեզ վախեցնում է: Դրա հետ մեկտեղ, Աբու Բաքր ալ-Բաղդադի անվան մեջ երաժշտական ինչ-որ բան կա»,- կարծում է Սփորսեմը:











