Թբիլիսիի կենդանաբանական այգում սպիտակ էգ առյուծ Կլեոպատրան երեք կորյուն է ծննդաբերել: Այս մասին նշված է կենդանաբանական այգու Facebook-ի էջում:
Ծննդաբերությունը բարդություններով է ընթացել, բայց ներկայումս Կլեոպատրան եւ նրա երեք սպիտակ ձագուկներն իրենց լավ են զգում: Նշվում է, որ մայրն ակտիվորեն պաշտպանում է փոքրիկներին:
Առայժմ չի կարելի կենդանիներին տեսնել, սակայն կենդանաբանական այգում չեն բացառել, որ ինչ-որ պահի Կլեոպատրան եւ նրա ձագուկները զբոսանքի դուրս կգան, փոխանցում է Gazeta-ն:











