Ռուսական երկաթուղային համակարգում աշխատող Արսենիյ Ղազարյանն ու Ալեքսանդր Սեմիգլազովը Սոչիում 3 տարեկան երեխային փրկել են գնացք անիվների տակ ընկնելուց:
Նրանք տեսել են երկաթուղային գծերի վրա զբոսնող երեխային եւ հասցրել նրան դուրս բերել գրեթե գնացքի անիվների տակից:
Ավելի վաղ համացանցում հրաշքով երեխայի փրկելու մասին տեսանյութ էր հայտնվել: Կադրերում հստակ երեւում է, թե ինչպես է բեռնատար գնացքը մոտենում երեխային, բայց փոքրիկը նույնիսկ չի փորձում հեռանալ երկաթուղային գծերից:
Ըստ Life.ru-ի՝ միջադեպի վայրից ոչ հեռու ճամբար կա: Տղան մոր հետ ծովափ է եկել այլ շրջանից:











