Փարիզում փողոցային բանդան ավտոբուս է այրել՝ բողոքելով ոստիկանական ռասիզմի դեմ: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Սեն Դենի շրջանում, սակայն մամուլին այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
The Mirror-ի տեղեկություններով՝ «միգրանտների զայրույթն է հարուցել ձերբակալվելուց հետո ոստիկանական բաժանմունքում 24-ամյա պատանու մահը»: Մի խումբ երիտասարդներ ավտոբուսը կանգնեցրել են եւ դրա մեջ «Մոլոտովի կոկտեյլներ» նետել: Բարեբախտաբար, վարորդը եւ 15 ուղեւորները չեն վնասվել, քանի որ հասցրել են ավտոբուսից իջնել:
Ֆրանսիայի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դեպքը կապված է ոստիկանական գործողությունների դեմ բողոքի շարքի հետ: Դրա հետ մեկտեղ նա հերքել է որոշ լրատվամիջոցնեռրի տեղեկությունները, որ «այն կապ ունի իսլամիստների կամ նման մեկ այլ բանի հետ»: Ոստիկանության ներկայացուցչի տվյալներով՝ ապացույցներ չկան, որ ակցիայի մասնակիցները կրոնական կարգախոսներ են բղավել:
Ոստիկանությունում տվյալ ակցիան կապում են հուլիսի 19-ին ոստիկանական բաժանմունքում սեւամորթ Ադամ Տրաորեի շնչահեղձությունից մահանալու հետ: Մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ երիտասարդի մահվան պատճառը «թույլ սիրտն էր»: Ըստ պարբերականի՝ այս դեպքն ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաների առիթ է դարձել:
Հասանելի է
русскийՏեղադրություն











