Թուրքիայում հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո Քոջաելիում ապրող վերամբարձ կռունկի օպերատոր Ջեմիլ Սուբաշը սեփական տանկ է ստեղծել։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Ջեմիլ Սուբաշը հայտնել է, թե հեղաշրջման փորձի օրը իրեն շատ է կատաղեցրել, որ զինվորականները տանկերը վարել են ժողովրդի վրա։ «Այդ ամենը տեսնելով՝ ես կատաղեցի ու որոշեցի սեփական տանկ ստեղծել։ Իմ արհեստանոցում անցա աշխատանքի եւ կարողացա հաջողության հասնել, սակայն տանկի վրա դեռ անելիքներ կան»,–ասել է նա։











