Հորդառատ անձրեւներն ու կարկուտը վնաս են հասցրել Վրաստանի հանգստավայրային Բորժոմի քաղաքին: Այստեղ էլեկտրականություն չկա, փրկարարական բրիգադները տարհանում են զբոսաշրջիկներին: Այս մասին հաղորդել են տեղական իշխանությունները:

Բորժոմիի քաղաքային վարչակազմի ղեկավար Դմիտրի Կիպիանին լրագրողներին տեղեկացրել է, որ շրջանի ղեկավարի ղեկավարությամբ հատուկ շտաբ է ստեղծվել:

Վնաս է հասցվել կենտրոնական զբոսայգուն, դժվարին իրադրություն է նաեւ կայարանի մերձակայքում, որտեղ բազմաթիվ ծառեր են տապալվել: Կիպիանին հույս է հայտնել, որ Բորժոմին Բակուրիանիին կապող ուղին շուտով կբացվի:

«Ուժեղ կարկուտի եւ հորդառատ անձրեւների հետեւանքով Բորժոմիում ճանապարհներ, բնակելի տների նկուղներ են հեղեղվել, ծառեր են տապալվել: Տեղի բնակիչներին օգնելու համար հրշեջներ եւ փրկարարներ են ժամանել Ախալցխայից»,- ասված է արտակարգ իրավիճակների վարչության հայտարարությունում: