Պերուի 77-ամյա նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին նոր կառավարության հետ առաջին պաշտոնական հանդիպմանը նախարարներին հանել է նախագահական նստավայրի բակ՝ 20-րոպեանոց բացօթյա մարզանք կատարելու, ցուցադրելու համար կառավարության քաղաքականությունը սպորտի զարգացման եւ առողջ կենսակերպի առաջընթացի ուղղությամբ, փոխանցում է Living in Peru պարբերականը:

Վարչապետ Ֆերնանդո Սավալան հայտարարել է, որ սպորտով զբաղվելն այնպիսի արժեքներ է ներարկում, ինչպիսին են կարգապահությունը եւ համառությունը: Կուչինսկին եւ 19 նախարարներից 11-ը ֆիթնեսի երկու մարզիչների ուղեկցությամբ վարժություններ են կատարել պարային մեղեդիների տակ: