Ալմաթիում ներկայացուցչական դասի մեքենաների շքախումբը ճանապարհին «իսկական անարխիա» է կազմակերպել: Այդ մասին հայտնում է Nur.kz պորտալը:

Աղբյուրի տվյալների համաձայն, մեքենաները նախ այս ու այն կողմ են գնացել, իսկ հետո դրանցից սկսել են կրակոցների ձայներ լսվել: Շատ մեքենաներ առանց պետական համարանիշների են եղել: Ականատեսների հայտարարությունների համաձայն, «ճանապարհային խրախճանքը» ավելի քան տասը րոպե է տեւել: Այդ ընթացքում ինչ-որ մեկի հարսանիքի հյուրերը հասցրել են բազմաթիվ վարորդների վախեցնել: Դրա հետեւանքով ճանապարհին մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել:   

Քաջարի վարորդների նման պահվածքը հետագայում նրանց բազմահազարանոց տուգանք է արժեցել: Նրանց բոլորին հայտնաբերել են եւ բերման են ենթարկել  հենց հարսանեկան արարողությունից: Նրանց տուգանք են նշանակել, իսկ ոմանք ստիպված կլինեն նաեւ ՃԵԿ-ի կրկնական քննություն հանձնել: 

Պարզվել է, որ ճանապարհին հասարակական կարգը խախտողներն ադրբեջանցիներ են: