NASA–ի գիտնականներին հաջողվել է տեսագրել Արեւի վրա միջին բռնկումները, հայտնում է Telegraf–ը։

NASA–ի կայքում տեղադրված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է արեգակնային մատերիան նստում աստղի մակերեսի  վրա՝ ձեւավորելով հանգույցներ։ Այդ գործընթացը նաեւ կոչվում է «թագադրման անձրեւ»։ NASA–ից հայտնել են, որ «անձրեւի» ժամանակ պլազման հայտնվում է Արեւի մակերեսին, կտրուկ սառելով, ընդ որում, միլիոնավորներից մինչեւ մի քանի տասնյակ հազարավոր Կելվին, քանի որ աստղի մակերեսը շատ ավելի սառն է, քան արեւի թագը։