Երեւանի Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում այսօր՝ օգոստոսի 6-ին, հրդեհի  հետեւանքով տանիքը կորցրած  բնակիչները պնդւոմ են, որ հրդեհը բռնկվել է էլեկտրաէնեգիայի պարբերաբար անջատումների հետեւանքով: NEWS.am-ի հետ զրույցում Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի բնակիչները պատմել են, որ էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների հետեւանքով է Գեւորգյանների տան տանիքում հրդեհը բռնկվել:

§Այժմ հրդեհը մեկուսացնելուց հետո անգամ տանիքի որոշ հատվածներում փայտեր են  բռնկվում եւ ստիպված ենք լինում  մեր  ուժերով մարել այն: Ամեն անգամ խնդրել ենք, դիմել ենք, որ սենց խնդիր ունենք, հոսանքի տատանումներ կան, եկեք, սարքեք: Մի օր սենց բան պետք է լիներ, այնքան մեկը մյուսի վրա գցեցին, մինչեւ այս ամեն ինչից զրկվեցի: Արդեն երեք տարի կա այս խնդիրը, ստորագրություններ ենք հավաքել, ամեն անգամ դիմել ենք համապատասխան մարմիններին, բայց ոչ ոք պատասխան չտվեց: Համ իմ տունն է վառվել, համ իմ եղբոր տունը: Ինչ տեխնիկա ունեմ վառվել ա՝ ինչ կապված է հոսանքի հետ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է տան բնակիչ Տարոն Գեւորգյանը:

NEWS.am-ի հետ զրույցւոմ 6-րդ փողոցի բնակիչները նշեցին, որ հոսանքալարերի մաշվածության հետեւանքով հաճախակի դարձած անջատումներից գրեթե բոլորն են տուժել՝ տեխնիկան է վնասվել, տան գույքը եւ այլն: Նրանց խոսքով, հոսանքն անջատվում է անգամ ուժեղ անձրեւից եւ ձյունից: