Գյումրիում այսօր՝ օգոստոսի 9-ին, բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով այրված 7 տների սեփականատերերը հայտնվել են անելանելի վիճակում: Տուժած Հայաստան Մանուկյանը տունը մոտ 2 շաբաթ առաջ էր սկսել վերանորոգել:
«10 օր չկա, որ ռեմոնտ կենեք, կռիշը թազա կապինք, ներսից հետ ռեմոնտ կենեինք, տիա տեսեք, հլը դաժը չէինք վերջացրել, կիսատ է: Տղես հալալ քրտինքով աշխատավ, որ կարողանայինք նորմալ տուն ստեղծել: Երկու տարի ծառայեց բանակում, որ տուն սարքե, բայց ան ի՞նչ եղավ, վառավ իջավ, մնացինք դուրսը, սաղ տունը վառել է, բան չի մնացել, տեխնիկաս էլ է վառել»-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստան Մանուկյանը:
Նախնական տվյալով, հրդեհն առաջինը բռնկվել է Ալլա Հարությունյանի տանիքում: Հարևանները նկատել են ծուխը և արագ հասել օգնության:
«Որ եկան, ասին՝ ծուխ կելնի, ես արագ վազեցի պաժառնի, մե տղեմ եկավ, թևերը թափ տալով հետո հետևից պաժառնին եկան, չկարողացան մարել, ես էլ տեսա, որ կռիշիս վերևից կվառի, բայց հեչ բան չեմ արել էդտեղ որ կրակ առաջանա»,- ասաց Ալլա Հարությունյանը:
Նշենք, որ տուժած բնակիչները դժգոհ էին հրշեջների աշխատանքից՝ ասելով, որ եւ մնքենաներն էին անսարք, հետո չէին կողմնորոշվում, թե ինչ անել:
Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:
Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել 16.40-ին:
.jpg)
.jpg)











