Մոսկվայի հյուսիսում կղանքով լի ավտոցիստեռն է պայթել: Դեպքը տեղի է ունեցել կեսօրից հետո: Այս մասին հաղորդում է Life-ը:

Տեսահսկման խցիկներն արձանագրել են դեպքը: Տեսանյութում երեւում է, որ մեքենան կանգնած է խաչմերուկում, ինչ-որ պահի պայթյունի ձայն է լսվել: Ցիստեռնը պայթել է՝ պարունակությունը հեղելով փողոցի երթեւեկելի հատվածում եւ կայանված մեքենաների վրա:

Միջադեպի պատճառները հայտնի չեն: