Նյու Յորքի ոստիկանությունը կալանավորել է տղամարդուն, որը փորձում էր բարձրանալ Մանհեթենում Trump Tower 58-հարկանի երկնաքերի վրա: Ոստիկանները բացել են պատուհանը եւ «լեռնագնացին» իջեցրել շենքի վրայից, երբ նա պարանի օգնությամբ արդեն բարձրացել էր 21-րդ հարկ, փոխանցում է  ВВС-ն:

Trump Tower երկնաքերում է գտնվում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գրասենյակը: Նա նաեւ ապրում է այդ շենքում, սակայն միջադեպի պահին Թրամփը Նյու Յորքում չի եղել:

Ոստիկանությունից տղամարդու անունը չեն հայտնել, սակայն նշել են, որ նա 20 տարեկան է՝ Վիրջինիայից: Երիտասարդն ուզում էր ծանոթանալ Թրամփի հետ եւ, ըստ ոստիկանների, որեւէ վնաս չէր ցանկանում պատճառել: