ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ 18-ամյա Մալիա Օբաման, թմրանյութ է օգտագործել Չիկագոյում «Լոլափալուզա» փառատոնի ժամանակ, գրում է New York Post-ը:

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, որ աղջիկը ձեռքում բռնել է ինչ-որ բան, որը մարիխուանայի գլանակ է հիշեցնում: Այս փառատոնին մասնակցելու համար Մալիան բաց էր թողել Դեմոկրատական կուսակցության համագումարը, որը նույնպես առաջ էր բերել նախագահ Բարաք Օբամայի կուսակիցների դժգոհությունը:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն նշում է, որ Իլինոյսի նահանգում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, մարիխուանան օրինական է: