Սուդակից Կերչ մեկնող ավտոբուսը Ղրիմում զառիթափից ընկել է: Միջադեպի հետեւանքով զոհվել է 6 մարդ, եւս 20-ը տուժել են:
«Վթարից տեղում մահացել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Եվս 2 ուղեւոր մահացել է հիվանդանոցում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային գլխավոր վարչությունից:
«Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Շեբետկովա բնակավայրից ոչ հեռու: Ավտոբուսն ընկել է ձորը մոտ 50 մ բարձրությունից:
Տուժածներին տեղափոխել են Սուդակի եւ Թեոդոսիայի հիվանդանոցներ:











