Թաիլանդի տուրիստական գոտիներում ահաբեկչություններ են տեղի ունեցել։ Փհուքեթ կղզում եւ Սուաթհանի ու Հուահինե քաղաքներում օգոստոսի 12-ին 6 պայթյուն է հնչել։ փոխանցում է «Իզվեստիա»–ն։ Օգոստոսի 11–ին եւ 12-ին Թաիլանդի հայտնի հանգստավայրերում ընդհանուր առմամբ 8 պայթյուն է հնչել։ Ահաբեկչություններից զոհվել է 4 մարդ։

Ահաբեկչությունները տեղի են ունեցել առավոտյան դրոշի ավանդական բարձրացումից հետո՝ երեւանի ժամանակով ժամը 05։00–ին։ Bangkok Post–ի փոխանցմամբ՝ 2 պայթյուն հնչել է Սուաթհանիի ծովային ոստիկանության շենքի մոտ, որտեղ զոհվել է 1 մարդ, վիրավորվել 3-ը։

Nation–ի տեղեկություններով՝ ռումբեր են պայթել նաեւ Հուահինեում եւ Փհուքեթ կղզում, որտեղ վիրավորվել է մեկ մարդ։ Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ ծաղկամանների մեջ թաքցրած պայթուցիկ սարքը գործի էին դրել բջջային հեռախոսների միջոցով։

Եվս մեկ չպայթած ռումբ է հայտնաբերվել Հուահինե քաղաքում։

Հիշեցնենք, որ նախօրեին  Թաիլանդի Հուահին հանգստավայրում 2 պայթյուն էր հնչել, որի հետեւանքով զոհվել էր 1 մարդ, 23-ը վիրավորվել էին։