ԱՄՆ Միչիգանի նահանգում՝ DTE ընկերության խոշոր էլեկտրակայանում, պայթյուն է հնչել, հայտնում է 7 Action News–ը։
Պայթյունից առաջ տեղաբնակներից մեկը տարօրինակ թշշոց է լսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով հեռուստաալիքը։
Այս պահին հրշեջները կրակն 80 տոկոսով տեղայնացրել են, փոխանցում է Times Herald–ը։
Կրակը չի հաջողվում մարել արդեն ավելի քան 4 ժամ։
DTE ընկերությունից հայտնել են, որ միջադեպի պատճառը էլեկտրաէներգիայի արտադրության համակարգում բռնկումն է եղել։ Կայանի աշխատակիցները չեն տուժել։











