Ազատության հրապարակում այսօր՝ օգոստոսի 12-ին, մեկնարկել է ի աջակցություն «Սասնա ծռեր»-ի ամենօրյա հանրահավաքը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր Ազատության հրապարակում են նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Սպասվում է, որ գալու են նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, օրերս կալանքից ազատված Ալեք Ենիգոմշյանը:

Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներն իրենց հետ Հայաստանի դրոշներ են բերել եւ «Ո՛չ ռուսական իմպերիալիզմին», «Ազգերն ամենից շատ տառապել են եւ կտառապեն իրենց տականքների երեսից», «Փրկենք մեր երկիրը բռնապետ թալանչիներից» գրությամբ պաստառներ:

Կազմակերպիչները դեռեւս չգիտեն, հանրահավաքին երթ կհաջորդի, թե՞ ոչ: