Վանաձորում անհետացել է երեւանցի 26-ամյա Գայանե Մկրտումյանը:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, Գայանե Մկրտումյանն օգոստոսի 3-ին դուրս է եկել Վանաձորից եւ չի վերադարձել:

Տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0322) 2-02-02, 1-02, (041) 55-66-66:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: