Օդեսայում ձերբակալվել եւ ոստիկանության Պրիմորյեի բաժանմունք է հասցվել 20 մարդ, որոնք իրենց ագրեսիվ են պահել ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների շքերթի ընթացքում, հայտնել են ոստիկանությունից:
«20 մարդ, որոնք իրենց ագրեսիվ են պահել, հասցվել են ոստիկանության Պրիմորյեի բաժանմունք նրանց անձը պարզելու եւ պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածները ակցիայից հետո փորձել են անցնել ոստիկանության ժապավենով: ԼԳԲՏ շքերթի մասնակիցների 50 անդամի պահպանության համար ավելի քան 700 իրավապահ է ներգրավվել, հայտնում է Կորեսպոնդենտ.net-ը:
Երթը մեկնարկել է Դյուկի արձանի մոտից եւ ավարտվել է Դումայի հրապարակի մոտ, անմիջապես քաղաքապետարանի հարեւանությամբ: Ակտիվիստների ամբողջ երթուղին ոտքով մոտ 5 րոպե է տեւել: Շարժման ընթացքում անհայտ անձինք փորձել են ներխուժել ակտիվիստների շարքեր, հայտնում է «Պոդրոբնոստին»:











