Երեւանում այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ծանր վիրավորում ստացած եւ 27 օր անց մահացած ոստիկանության ենթասպա, 45-ամյա Գագիկ Մկրտչյանի հոգեհանգիստը:

Հոգեհանգստին ներկա էին հարազատներ, ընկերներ, նաեւ բարձրաստիճան ոստիկաններ: Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 15-ին:

Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում  էր ստացել  եւ գտնվում էր «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։  Վնասվել էին լյարդը, բարակ եւ հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաեւ թոքերը։ Ավելի ուշ Մկրտչյանը տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ, քանի որ նաեւ հեմոդիալեզի անհրաժեշտություն էր առաջացել: Այնտեղ էլ ոստիկանը կնքել էր մահկանացուն։