Ազատության հրապարակում մեկնարկել է հավաքը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե համերգը կրում է «Հանուն առանց քաղբանտարկյալների» խորագիրը։ Համերգին ելույթ են ունենալու հեղինակ կատարողներ, այդ թվում Ռուբեն Հախվերդյանն ու Արեգ Նազարյանը:
Համերգը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ոստիկանության ենթասպա, ՊԾ գնդում փոխհրաձգությունից 27 օր անց մահացած Գագիկ Մկրտչյանի հիշատակը։
Համերգին կրկին հավաք կհաջորդի:
Հրապարակում օրեցօր նվազում է հանրահավաքի մասնակիցների թիվը, ըստ ամենայնի, դա է պատճառը, որ վերջին օրերին ավանդական դարձած երթը չի արվում։











