Երեւանում այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ծանր վիրավորում ստացած եւ 27 օր անց մահացած ոստիկանության ենթասպա, 45-ամյա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։
Հուղարկավորությանը ներկա էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան այլ աշխատակիցներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հարազատներ, ընկերներ։
Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում էր ստացել եւ գտնվում էր «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։ Վնասվել էին լյարդը, բարակ եւ հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաեւ թոքերը։ Ավելի ուշ Մկրտչյանը տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ, քանի որ նաեւ հեմոդիալեզի անհրաժեշտություն էր առաջացել: Այնտեղ էլ ոստիկանը կնքել էր մահկանացուն։
Գագիկ Մկրտչյանը 45 տարեկան էր, վեցամյա որդի ուներ։












