Չինաստանում դրոնները մրցել են՝ ըստ արագության եւ ճշգրտության: Դրոնների դիտարժան մրցույթը տեղի է ունեցել Շենչժենի թեմատիկ այգիներից մեկում: Իրենց հմտությունն են ցուցադրել ասիական երկրների եւ տարածաշրջանների 24 թիմեր, փոխանցում է NTDTVը:

Այդ մրցումներում դրոնների օդաչուներն օգտագործել են իրական ժամանակում HD ձեւաչափով տեսանյութի հեռարձակում: Այն թռչող սարքում անմիջաբար ներկա լինելու զգացողություն է հաղորդել:

Եռաչափ մրցարշավի մայրուղին ջրի վրա է: Դա խնդիրը բարդացնում է եւ հոգեբանական պատնեշ ստեղծում: Քանի որ դրոնները թռչում են ջրի վրայով, միայն հավասարակշռված վիճակում է հնարավոր հասնել վարման ճշգրտության:

Մրցույթը 2 ժամ է տեւել: Անօդաչուների արագությունը երբեմն հասել է ժամում 180 կիլոմետրի: