Մեքսիկայի հայտնի հանգստավայրում ռեստորանից 16 մարդու են առեւանգել։ Մի խումբ զինված անձինք մտել են Պուերտո Վալյարտա քաղաքի լողափին գտնվող ռեստորանը եւ առեւանգել մարդկանց։
Ականատեսների վկայությամբ՝ առեւանգիչները կեսօրին ամենագնաց մեքենաներով մոտեցել են ռեստորանին, մտել ներս եւ հրամայել այցելուների նստել մեքենաները։ Առեւանգվածների կոնկրետ թիվը հայտնի չէ, փոխանցում է NTDTV–ն։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ընթանում է հետաքննություն։ Առեւանգված անձանց քաղաքացիության եւ ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում։











