ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 16-ին, փոխել է ապօրինի հրազեն պահելու կասկածանքով հուլիսի 27-ին ձերբակալված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի խափանման միջոցը՝ գրավի դիմաց ազատելով կալանքից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյաբուքյան էջից:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն:  Նրանք մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):