Հուլիսի 14-ին հայտնաբերվել եւ կալանավորվել է կողոպուտի եւ խարդախության կասկածանքով հետախուզվող 42-ամյա Հայկ Ղումազյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից:

Պարզվել է, որ նա այս տարվա ապրիլի 28-ին 24-ամյա մի տղայի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթա: Նախնական տվյալներով խարդախություն է կատարել նաեւ 17-ամյա մի տղայի նկատմամբ:

Հայկ Ղումազյանը Արմավիր քաղաքից է, նախկինում՝ դատապարտված: