Մերձմոսկվայի Բալաշիխի շրջանում՝ Շչելկովյան մայրուղում երկու երիտասարդներ, նախնական տվյալներով՝ հրազենով եւ կացիններով զինված, հարձակվել են ճանապարհա-պարեկային ծաառայության (ՃՊԾ) պահակակետի ոստիկանների վրա: Երկու իրավապահներ վիրավորվել են, մեկի վիճակը ծանր է: Հարձակվողները, որոնք ծագումով Միջին Ասիայից են, գնդակահարվել են:
Իրավապահ մարմինների աղբյուրը Life-ին հայտնել է հանցագործների տվյալները՝ 18-ամյա Իսրայիլով Ս. եւ 21-ամյա Մուրդալով Ու.: Նրանցից մեկը գնդակահարվել է տեղում, երկրորդը հաջողել է փախչել անտառ, որտեղ ոստիկանները փորձել են բռնել նրան, բայց դիմադրել է:
Պարզվել է, որ հանցագործները մի քանի ժամ հետեւել են տեսուչներին՝ իրենց գործողություներով հարուցելով նրանց կասկածները: Կացինները, որոնցով Իսրայիլովը եւ Մուրդալովը հարձակվել են կարգի պահապանների վրա, գնվել էին հարձակումից կարճ ժամանակ առաջ: Նրանցից մեկի իրերի մեջ շինանյութերի խանութի անդորրագիր է գտնվել, որի համաձայն գնումը կատարվել էր մոտ 12 ժամ առաջ:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, իբր, Մերձմոսկվայի Մոժայսկի շրջանում Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցների վրա եւս մեն հարձակման մասին: Երեք տաջիկներ, իբր, փաստաթղթերի ստուգման ժամանակ փորձել են տիրանալ հաշվեցուցակային զենքին, որի հետեւանքով փոխհրաձգություն է սկսվել: Այս տեղեկությունը չի հաստատվել, հայտնել են Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հարձակումից հետո Մորձմոսկվայի ոստիկանությունը բերվել է ուժեղացված ռեժիմի:











